Չորեքշաբթի, 08.05.2024, 19:54
Ողջույն Հյուր
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Умный любит учиться, а дурак - учить. А.П.Чехов
Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՌԵՎՄԱՏՈԼՈԳ ՊՐՈՖ. ԱՅՄԱՆ ՄՈՖԹԻՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑՈՎ
Առաջակ | 28.09.2013, 00:38
     
   Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը շարունակում է արդեն ավանդույթ դարձած համագործակցությունների շարքը իրենց մասնագիտության մեջ մեծ ճանաչում ունեցող արտասահմանցի բժիշկների հետ:
     24.09.2013-27.09.2013թ. առաջին անգամ Հայաստանում էր գտնվում Քլիվլենդի (Օհայո, ԱՄՆ) և Ջորջթաունի (Վաշինգտոն, ԱՄՆ) համալսարանների շրջանավարտ, Ջեքսոնվիլի (Ֆլորիդա , ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Այման Մոֆթին: Պրոֆ. Մոֆթին երկար տարիներ զբաղվել է ռևմատոլոգիական հիվանդությունների բուժմամբ, ղեկավարել է բազում գիտական և ուսումնական ծրագրեր ռևմատոլոգիայի բնագավառում ԱՄՆ տարբեր հայտնի կլինիկաներում, անդամակցել է և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ռևմատոլոգիական ասոցիացիաներում: Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԻ) և Սիրիայում: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Էմիրաթների ռևմատոլոգների ակումբը, 2010թ.-ից հիմնադրել և մինչ այժմ ղեկավարում է Արթրիտների և ոսկրերի Ալ Բիրաա կլինիկան (ԱՄԷ, Դուբայ): Բազմաթիվ դասախոսությունների, գիտական աշխատանքների և հրատարակումների հեղինակ է:
    Պրոֆ. Մոֆթին իր այցի շրջանակներում, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում, ընդունեց ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող մի շարք հիվանդների, կատարվեց խորհրդատվություն, նշանակվեցին բուժումներ, անհրաժեշտության դեպքում կատարվեցին ներհոդային ներարկումներ, պունկցիաներ, փափուկ հյուսվածքների, մկանների թիրախ կետերի, ջլերի ներարկումներ և այլն:
    Պարոն Մոֆթին տպավորված էր Հայաստանով, հայկական հյուրընկալությամբ, ավանդույթներով, հայկական խոհանոցով, գեղատեսիլ բնությամբ, ինչպես նաև հայ բժիշկների բարձր մասնագիտական և մարդկային ունակություններով: Հրաժեշտի պահին պրոֆեսորը նշեց, որ անհամբերությամբ կսպասի Հայաստանյան իր մյուս այցելությանը:  
    Պրոֆ. Մոֆթիի այցելությունները և նրա հսկողության տակ գտնվող հիվանդների բուժումները կրելու են շարունակական բնույթ: Մեծանուն ռևմատոլոգի հաջորդ այցը պլանավորվում է 2013թ.-ի նոյեմբեր ամսին, հիվանդների ընդունելությունը կատարվելու է պարտադիր նախնական հերթագրմամբ: Մանրամասն տեղեկությունների և պրոֆ. Մոֆթիի խորհրդատվություններին գրանցվելու համար կարող եք զանգահարել 091-15-83-43 հեռախոսահամարով, կամ գրել tigka@mail.ru էլ. հասցեով:
Ավելացրեց: tigka | Պատասխանատու անձ: Tigran Kamalyan E W | Տեգեր: Այման Մոֆթի, Ayman Mofti, Վլ. Ավագյան ԲԿ, reumatologie, պրոֆեսոր, ռևմատոոլոգիական հիվանդություններ
Դիտումներ: 914 | Տեղադրված է մինչև: 31.10.2013 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024