Չորեքշաբթի, 08.05.2024, 09:21
Ողջույն Հյուր
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Умный любит учиться, а дурак - учить. А.П.Чехов
Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

Նոյեմբեր 2013թ., Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնում պրոֆեսոր Մոֆթին կընդունի ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների
Առաջակ | 28.10.2013, 01:51

Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը շարունակում է արդեն ավանդույթ դարձած համագործակցությունների շարքը իրենց մասնագիտության մեջ մեծ ճանաչում ունեցող արտասահմանցի բժիշկների հետ: Հերթական գործնական այցով Հայաստան է ժամանելու Քլիվլենդի (Օհայո, ԱՄՆ) և Ջորջթաունի (Վաշինգտոն, ԱՄՆ) համալսարանների շրջանավարտ, Ջեքսոնվիլի (Ֆլորիդա, ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Այման Մոֆթին:

 

Պրոֆ. Մոֆթին երկար տարիներ զբաղվում է ռևմատոլոգիական հիվանդությունների բուժմամբ, ղեկավարել է բազում գիտական և ուսումնական ծրագրեր ռևմատոլոգիայի բնագավառում ԱՄՆ տարբեր հայտնի կլինիկաներում, անդամակցել է և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ռևմատոլոգիական ասոցիացիաներում: Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԻ) և Սիրիայում: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Էմիրաթների ռևմատոլոգների ակումբը, 2010թ.-ից հիմնադրել և մինչ այժմ ղեկավարում է Արթրիտների և ոսկրերի Ալ Բիրաա կլինիկան (ԱՄԷ, Դուբայ): Բազմաթիվ դասախոսությունների, գիտական աշխատանքների և հրատարակումների հեղինակ է:


Պրոֆեսոր Մոֆթին իր այցի շրջանակներում, Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, կընդունի ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների, կկատարվի խորհրդատվություն (կնշանակվեն բուժումներ).


•    անտիֆոսֆոլիպիդային համախտանիշ,
•    մեջքի և պարանոցի ցավեր,
•    կարպալ թունելի համախտանիշ,
•    ֆիբրոմիալգիա, դերմատոմիոզիտներ (յուվենիլ),
•    բորբոքային և մետաբոլիկ միոպաթիաներ,
•    ռևմատիկ պոլիմիալգիա,
•    գերշարժունություն (յուվենիլ),
•    յուվենիլ, փսորիատիկ, ռեակտիվ և ռևմատոիդ արթրիտներ,
•    սպոնդիլոարթրիտներ,
•    պոդագրա և փսևդոպոդագրա,
•    ողնաշարի ստենոզներ, Շեգրենի հիվանդություն,
•    կարմիր գայլախտ, համակարգային էրիթեմատոզ կարմիր գայլախտ (յուվենիլ),
•    սկլերոդերմիա, տեղայնացված սկլերոդերմիա (յուվենիլ),
•    Լայմի հիվանդություն,
•    օստեոարթրիտներ, օստեոնեկրոզներ,  օստեոպորոզներ,
•    գլյուկոկորտիկոիդ կախյալ օստեոպորոզ,
•    Պեջետի հիվանդություն,
•    Միջերկրածովյան ընտանեկան տենդ (յուվենիլ), պարբերական հիվանդություն,
•    աֆտոզ ստոմատիտ, ֆարինգիտ, ադենիտային համախտանիշ (յուվենիլ),
•    տենդինիտներ և բուրսիտներ,
•    Տակայասուի արտերիիտ, գիգանտաբջջային արտերիիտ,
•    Վեգեների գրանուլեմատոզ,
•    վասկուլիտներ,
•    և այլ հիվանդությունների կապակցությամբ:


Անհրաժեշտության դեպքում կկատարվեն ներհոդային ներարկումներ, պունկցիաներ, փափուկ հյուսվածքների, մկանների թիրախ կետերի, ջլերի ներարկումներ և այլն:


Պարոն Մոֆթին տպավորված է Հայաստանով, հայկական հյուրընկալությամբ, ավանդույթներով, հայկական խոհանոցով, գեղատեսիլ բնությամբ, ինչպես նաև հայ բժիշկների բարձր մասնագիտական և մարդկային ունակություններով:


Պրոֆ. Մոֆթիի այցելությունները և նրա հսկողության տակ գտնվող հիվանդների բուժումները կրելու են շարունակական բնույթ: Մեծանուն ռևմատոլոգի առաջիկա այցը պլանավորվում է 2013թ. նոյեմբեր ամսին, հիվանդների ընդունելությունը կատարվելու է պարտադիր նախնական հերթագրմամբ:

Մանրամասն տեղեկությունների և պրոֆ. Մոֆթիի խորհրդատվություններին գրանցվելու համար կարող եք.

զանգահարել 091-15-83-43 հեռախոսահամարով,

կամ գրել tigka@mail.ru էլ. հասցեով:

Ավելացրեց: tigka | Պատասխանատու անձ: Tigran Kamalyan E W | Տեգեր: reumatologie, Ayman Mofti
Դիտումներ: 803 | Տեղադրված է մինչև: 28.12.2013 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024