Չորեքշաբթի, 08.05.2024, 16:04
Ողջույն Հյուր
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Умный любит учиться, а дурак - учить. А.П.Чехов
Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

Վիրաբուժական միջազգային կոնգրես ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ: Հայաստան, Երևան, 2013թ. հոկտեմբերի 3-5
Ինֆորմացիա | 10.06.2013, 14:11
2013թ. հոկտեմբերի 3-5-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն) տեղի կունենա մեծահասակների մոտ վիրաբուժության արդի խնդիրներին նվիրված միջազգային վեհաժողով, որը կազմակերպում է «Հայկական Վիրաբուժություն XXI» Պրոֆեսիոնալների միությունը, Վիրաբույժների հայկական ասոցիացիան, անեստեզիոլոգների, ռեանիմատոլոգների, վնասվածքաբանների, մասնագիտացված վիրաբուժական ընկերությունները, ՀՀ ԱՆ, ՀՀ ԿԳՆ, ԵՊԲՀ, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԱԱԻ, ՀՀ Բժշկական կենտրոնները:  
Վեհաժողովի ծրագիրը ներառում է պլենար և սեկցիոն նիստեր, կլոր սեղաններ, որտեղ կներկայացվեն գիտական ելույթներ, հաղորդումներ, փորձի փոխանակում. մեծահասակների մոտ (60տ. և բարձր) վիրաբուժական հիվանդությունների և վնասվածքների ընթացքի և բուժման առանձնահատկությունների արդի խնդիրների մասին: Կքննարկվեն և կմշակվեն ախտորոշման և բուժման չափորոշիչմեր, սխեմաներ և ստանդարտներ:

Սեկցիա 1. Անեսթեզիոլոգիա, ռեանիմատոլոգիա և ինտենսիվ թերապիա
Սեկցիա 2. Որովայնային վիրաբուժություն և կոլոպրոկտոլոգիա
Սեկցիա 3. Կրծքային վիրաբուժություն
Սեկցիա 4. Սիրտ-անոթային վիրաբուժություն
Սեկցիա 5. Նյարդավիրաբուժություն
Սեկցիա 6. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սեկցիա 7. Ուրոլոգիա
Սեկցիա 8. Ուռուծքաբանություն
 
Վեհաժողովի հետ կապված մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքերից`
 www.generalsurgery.webnode.ru
Ավելացրեց: tigka | Պատասխանատու անձ: Տիգրան Քամալյան E W | Տեգեր: մեծահասակների վիրավուժություն, հերոնտոլոգիա, կոնգրես 2013
Դիտումներ: 542 | Տեղադրված է մինչև: 10.10.2013 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024